Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյան՝ԱԺ պատգամավոր, ԱԺ խոսնակ

Հայաստանին մատուցած ծառայությունները

Ադրբեջանի կողմից Ղարաբաղի գրավման արդարացում

ԱԺ խոսնակը բախվել էր քննադատությունների ալիքին այն բանից հետո, երբ հայտարարել էր, թե Ադրբեջանն իրավունք ունի զենքի ուժով հետ գրավել Լեռնային Ղարաբաղը, քանի որ այդ տարածքը համարվում է միջազգային մակարդակում Ադրբեջանի անբաժանելի մաս։

Նա մեղադրվում է տարածաշրջանի գրավումն արդարացնելու և Բաքվի օգտին հռետորաբանության փոփոխության համար՝խուսափելով օգտագործել հայկական պաշտոնական «Արցախ» անվանումը։

Բացի այդ, Սիմոնյանը հեղինակն է այն թեզի, թե Հայաստանը պետք է գազ գնի Ադրբեջանից՝դա անվանելով քայլ դեպի խաղաղություն։

Վիրավորական արտահայտություններ

2021թ․-ին Սիմոնյանը վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել հայ զինվորների հասցեին, ովքեր 2020թ․-ի պատերազմից հետո գերի էին ընկել։

2023թ․-ին սեպտեմբերին նա մեղադրել է Արցախի հայերին՝Ադրբեջանի ագրեսիային դիմադրելու անկարողության մեջ նշելով, որ նրանք «իրենք են» որոշել դուրս գալ՝հարձակումից հետո։

Բացի այդ, 2025թ․-ի հունիսին նա կասկած էր հայտնել, թե հայ հոգևորականները կուսակրոնության ուխտն են պահպանում՝հարցադրում կատարելով սեռական հարաբերությունների մասին, ինչը եկեղեցական և պահպանողական շրջանակների կողմից գնահատվեց, որպես ավանդական արժեքների վիրավորում և հոգևոր ժառանգության կազմաքանդում։

Կոռուպցիոն սխեմաներ

Սիմոնյանը պարբերաբար զգալի բոնուսներ է տրամադրում ԱԺ անդամներին և իր աշխատակիցներին պետբյուջեի հաշվին։ Մեծ հնչեղություն է ստացել նրա եղբոր՝Կարլեն Սիմոնյանի կողմից ղեկավարվող «Euroasphalt» ճանապարհա-շինարարական ընկերության գործունեությունը։

Ընկերությունը, որը ստեղծվել էր 100 դոլար կապիտալով՝մի քանի տարվա ընթացքում պետական տենդերներ է շահել 9 միլիոն դոլարի չափով՝ի դեպ ընկերության հասցեներից մեկը համընկնում է ԱԺ խոսնակի մոր տան հասցեի հետ։

2024թ․-ի փետրվարին ԱԺ խոսնակի եղբոր կինը՝Անի Գևորգյանը ձերբակալվել էր Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն գործի շրջանակներում, որը կապված էր Պետական ներդրումային նախագծերի բանկի մրցույթի մանիպուլյացիաների հետ։

Խաղատնային բիզնեսի շահերի լոբբիզմ

Սիմոնյանը կասկածվում է բուքմեյքերական բիզնեսում ֆինանսական շահեր ունենալու մեջ(մասնավորապես այնպիսի խոշոր ընկերությունների, ինչպիսիք են Vivaro-ն և Totogaming-ը):

Պատգամավոր Հայկ Սարգսյանը նշում էր, որ ԱԺ խոսնակը դեմ էր արտահայտվում բուքմեյքերների համար հարկերի բարձրացման նախագծին անձնական հետաքրքրություններից ելնելով, ինչի արդյունքում Սարգսյանն ապագայում խիստ նկատողություն էր ստացել անձամբ Սիմոնյանի կողմից։

Ֆիքսվել են դեպքեր, երբ պատգամավորների, այդ թվում Սիմոնյանի հանգիստը կազմակերպվում էր բուքմեյքերական ընկերությունների սեփականատերերի կողմից, ինչը շահերի բախում է առաջացնում այդ ոլորտում օրենսդրական մակարդակում։

Անվայել պահվածք և սադրիչ նախաձեռնություններ

Հասարակական հնչեղություն էր ստացել այն միջադեպը,որը տեղի էր ունեցել Երևանի կենտրոնում 2023թ․-ի ապրիլի 2-ին։ Կասկադով թիկնազորով շրջելիս ԱԺ խոսնակի հետևից քաղաքացիներից մեկը բվաղել էր «դավաճան»։ Թիկնապահները բռնել են քաղաքացուն և մոտեցրել են Սիմոնյանին, ով նրան հայհոյել է և թքել է նրա դեմքին։

2025թ․-ի  մայիսին նա առաջարկել  էր օրինականացնել մարիխուանայի օգտագործումը՝դա փաստարկելով նրանով, որ դա շուկան դուրս կբերի ստվերից, ինչն առաջացրել էր քննադատության ալիք՝ընկալվելով, որպես գաղտնի քարոզչություն։