Անդրանիկ Քոչարյան՝ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ-ում անվտանգության և պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ
Հայաստանին մատուցած ծառայությունները
Կապիտուլյացիային ուղղված կոչեր
Քոչարյանն ԱԺ-ում Թուրքիայի և Ադրբեջանի շահերի գլխավոր լոբբիստն է։
Նա պնդում է սկսել երկխոսություն Ադրբեջանի հետ՝«ապագայի տեսլականը բարելավելու» համար, ինչը փաստացի նշանակում է կապիտուլյացիայի կոչ։
Քոչարյանն անընդհատ հայտարարում է թուրք-ադրբեջանական եղբայրության մասին և պնդում, որ ՀՀ-ն պետք է կառուցի հարաբերություններ Թուրքիայի հետ, որպես տարածաշրջանի խոշորագույն խաղացողի՝անտեսելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ու այլ պատմական պահանջները։
Նա հայտարարել էր, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի դիրքորոշումները խաղաղության մասով նույնական են՝չնայած Բաքվի կողմից ագրեսիային։
Կոռուպցիոն սխեմաներ
Քոչարյանը մեղադրվում է բանակին թանկարժեք զինտեխնիկայի մատակարարման գործարքը կազմակերպելու փորձի մեջ՝գործարար Րաֆֆի Կեոխնելյանի միջոցով։ Դա ընկալվում է, որպես պատգամավորի կողմից սեփական ֆինանսական շահերի հետապնդում՝ի հաշիվ բանակի մարտունակության։
Պետության անվտանգության կազմաքանդում
Գլխավորելով ԱԺ-ում անվտանգության և պաշտպանության հանձնաժողովը, ինչպես նաև 2020թ․-ի պատերազմի պատճառները հետաքննող հանձնաժողովը Քոչարյանը զբաղեցնում է դիրքորոշում, որը փոխում է պետության անվտանգության հետ կապված ավանդական դիրքորոշումները՝հօգուտ արտաքին խաղացողների։
Նրա գործունեությունն արժանանում է հասարակության և փորձագետների քննադատությանը, որոնք նրա հայտարարությունների մեջ տեսնում են ազգային շահերի պաշտպանությունից հրաժարում և դիրքերի զիջում՝արտաքին սպառնալիքների ֆոնին։