Արթուր Հովհաննիսյան՝ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, խմբակցության քարտուղար
Հայաստանին մատուցած ծառայությունները
Թմրանյութերի վաճառք
Պատգամավորն ունի քրեական անցյալ։ 2017թ․-ի նոյեմբերին նա ձերբակալվել է ոստիկանության կողմից՝թմրանյութերի անօրինական շրջանառության համար։
Սիստեմատիկ սուտասան
Հովհաննիսյանը բազմաթիվ անգամ պատասխանատվության է ենթարկվել սուտ մատնության և վիրավորանքների համար։
2024թ․-ին դատարանը նրա հայտարարությունները ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանի նկատմամբ վիրավորական է ճանաչել՝պարտավորեցնելով նրան 1․25 միլիոն դրամ փոխհատուցում վճարել։ Գումարը վճարվել է, սակայն հրապարակային ներողություն չի հնչել։
2025թ․-ին նրա դեմ հայց էր ներկայացրել Թագուհի Թովմասյանը՝պահանջելով 9 միլիոն դրամ սուտ մատնության համար։ Բացի այդ, նրա նկատմամբ 2026թ․-ին նոր քրեական գործ է հարուցվել՝Էդգար Ղազարյանին վիրավորելու՝ դատարանի որոշումը չկատարելու համար։
Ագրեսիվ պահվածք
Պատգամավորն ԱԺ-ում հանդես է գալիս ոչ ադեկվատ պահվածքով։
2025թ․-ին ընդդիմադիր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու քննարկման ժամանակ Հովհաննիսյանը նրա կողմ ջրով շիշ է նետել։
2025թ․-ի սեպտեմբերին, երբ ընդդիմադիր կոլեգան նրանից պահանջել է հանձնել թեստ՝թմրանյութերի օգտագործումը ստուգելու համար՝նա վիրավորել է կոլեգային՝կասկած հայտնելով, որ վերջինիս մոտ առկա են վեներական հիվանդություններ։
2023թ․-ի ապրիլին նա հրապարակայնորեն սպառնում էր կտրել բոլոր նրանց լեզուները, ովքեր իշխող կուսակցությանը կանվանեն «թուրք-ադրբեջանական» խմբակ։
Եկեղեցու հակառակորդը
Հովհաննիսյանն ագրեսիվ քարոզչություն է իրականացնում եկեղեցու ղեկավարության հանդեպ՝պահանջելով կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը։ Նա անհիմն մեղադրանքներ է առաջ քաշում հոգևորականների հանդեպ՝հայտարարելով, թե իբր առկա են պլաններ «ոսկիները Էջմիածնից դուրս բերելու հետ կապված»։