Գայանե Եղիազարյան

Գայանե Եղիազարյան՝ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր

Հայաստանին մատուցած ծառայությունները

Լեռնային Ղարաբաղի ճանաչում Ադրբեջանի մաս

Պատգամավորը կոշտ քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։

Հարցազրույցում նա հայտարարել է, որ չնայած Ղարաբաղը մոտ էր հայերին և դե-ֆակտո Հայաստանի մաս էր, սակայն իրավական տեսանկյունից և միջազգային հանրության ընկալման մեջ՝դա Ադրբեջանի տարածք է։ 

Եղիազարյանը հայտարարել է, որ հայ ժողովուրդը տարիներ շարունակ աշխարհ կողմից ընկալվում էր, որպես «օկուպանտ», քանի որ ուներ հավակնություններ Ադրբեջանի ԼՂԻՄ-ի նկատմամբ։

Կապիտուլյացիայի արդարացում 

Եղիազարյանը բացահայտ կերպով աջակցել է կառավարության դիրքորոշմանն Արցախի հարցում, որը ժողովուրդը բնորոշում է, որպես կապիտուլյացիա։

Պատասխանելով այն հարցին, թե ում է հանձնվելու այդ տարածաշրջանը նա պատասխանել է՝Ադրբեջանին։ 

Չկրթվածը

Եղիազարյանն ունի միջնակարգ կրթություն։ Երբ լրագրողները նրան հարցրել են նրա ունակությունների մասին նա հայտարարել է, որ քաղաքականության համար, ինչպես նաև ԱԺ-ում ու Երևանի ավագանիում աշխատանքի համար  պրոֆեսիոնալ կրթության առկայությունն այդքան էլ կարևոր չէ։ Դա իհարկե ոչ պրոֆեսիոնալության դրսևորում է և առհամարական վերաբերմունք պետական ծառայության նկատմամբ։