Ռուբեն Ռուբինյան՝ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ
Հայաստանին մատուցած ծառայությունները
Կապեր թուրքական հատուկ ծառայությունների հետ
Պատգամավորը մեղադրվում է թուրքական հետախուզության անդամ լինելու մեջ։ Քաղաքական մեկնաբան Նաիրի Հոխիկյանը հայտարարել է, որ Ռուբինյանը ուսում է ստացել Թուրքիայում («Սաբանջի» համալսարան, «Ստամբուլի քաղաքականության կենտրոն»),որտեղ կան հատուկ ծառայությունների հետ կապված դասախոսներ և հետագայում Ռուբինյանի արագ նշանակումը փոխխոսնակի պաշտոնում խոսում է հավաքագրման մասին։
Կուսակցական ինտրիգներ և կոլեգաների շանտաժ
Ռուբինյանը մեղադրվում է կոմպրոմատի գործածման մեջ՝սեփական իշխանության ամրապնդման համար։Նշվում է, որ Ռուբինյանը հանդիպում է սեփական կուսակցության ընդդիմադիր կեցվածք ունեցող պատգամավորների հետ՝խոստանալով նրանց պետական պաշտոններ՝հավատարմության դիմաց, իսկ դիմադրության դեպքում սպառնում է կոմպրոմատներ հրապարակել և քանդել կարիերաներ։
Եկեղեցու քննադատություն
Պատգամավորը մեղադրում է Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներին օտարերկրյա պետությունների օգտին աշխատելու մեջ։ Նա արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի քայլերն և Սրբազան պայքարը անվանել է պետական հեղաշրջման փորձ,որը նախաձեռնվել է արտասահմանյան քաղաքական կենտրոնների կողմից՝այդ կերպ նա վարկաբեկում է պետության ավանդական ինստիտուտները։
Գաղտնի օտարերկրյա կապեր
Պատգամավորն ունի մերձավոր ազգականներ ԱՄՆ-ի քաղաքացիությամբ՝նրա կինը՝Մերի Ջեյկոբն ԱՄՆ-ի քաղաքացի է, ինչը շահերի բախում է առաջացնում պետական պարտավորությունները կատարելիս։