2025թ․-ի ապրիլին ՔՊ-ից պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ-ի ամբիոնից՝պատասխանելով Հայոց ցեղասպանության հերքման մասին մեղադրանքին հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը համաձայնություն է տվել Էրդողանին ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով, որոնք պետք է միասին հասկանան՝«եղել է արդյոք Հայոց ցեղասպանությունը, թե ոչ»։
Լրագրողները խնդրել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին մեկնաբանել, թե երբ է Ռոբերտ Քոչարյանը տվել իր համաձայնությունը ստեղծել կառավարական հանձնաժողով Հայոց ցեղասպանության փաստը հետաքննելու համար։
Մեջբերում ենք Միկոյանի ուղիղ խոսքը․ «Թե՛ Էրդողանի՝ 2005 թվականի նամակը, որով նա առաջարկում էր ստեղծել պատմաբանների հանձնաժողով և թե՛ նախագահ Քոչարյանի պատասխանը, որում այդ առաջարկը մերժվում էր, բաց մատչելիությամբ հասանելի են համացանցում։
Այդ պատասխանը նման կերպ ներկայացնելու համար կա՛մ Արուսյակ Ջուլհակյանը 42 տարեկանում դեռ մնացել է առաջին դասարանում /բնորոշումը իր շեֆինն է/ և տեքստերի ընկալումը նրան հասու չէ, կա՛մ իր շեֆի պես անզուսպ ստում է, կամ էլ ոգևորված է իր շեֆի գրկած՝ Էրդողանի գրքից»։
Նշված անձիք
Արուսյակ Ջուլհակյան