2024թ․-ի հոկտեմբերին ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հրապարակավ հայտարարել է, որ Ադրբեջանն իրավունք ունի ուժով հետ վերցնել Լեռնային Ղարաբաղը։
«Երբ սկսվեց Ղարաբաղում երկրորդ պատերազմը(2020թիվ) մենք շատ մտահոգված էինք,քանի որ աշխարհը չարձագանքեց այդ պատերազմին այնպես, ինչպես մենք էինք դա ցանկանում։ Պատճառը՝լեգիտիմության բացակայությունն էր, մեր կողմից լեգիտիմության բացակայությունն էր»։
«Ղարաբաղի վրա հարձակումն ու ՀՀ տարածքների օկուպացիան՝դրանք տարբեր բաներ են իրավական տեսանկյունից։ Ադրբեջանն օպերացիա է իրականացրել Ղարաբաղում՝հենվելով ՄԱԿ-ի առնվազն երկու կամ երեք բանաձևերի վրա»,-հայտարարել էր Ալեն Սիմոնյանն՝Ազատության հետ զրույցում։
Այսինքն, իշխանության ներկայացուցիչը չի ներկայացնում իր ազգի շահերն ու պաշտպանում է հակառակորդին։ Արդյոք սա դավաճանություն չէ։
Իսկ երբ ընդդիմադիր Հայաստան դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ խորհրդարանում դատապարտեց Սիմոնյանի հայտարարությունն ու պահանջեց տալ այն մարդու անունը, ով նրան տվել է հրահանգ՝ անել նման «ապուշ հայտարարություն», քանի որ ՄԱԿ-ի բանաձևերը, որոնց վրա հղում էր անում իր հարցազրույցում ԱԺ խոսնակը չեն վերաբերվել Ղարաբաղին։ Սիմոնյանը, սակայն չի պատասխանել Մանուկյանի հարցադրմանը։
Սիմոնյանը հայտարարել է․ «Մենք խոսում ենք օրինական իրավունքի մասին և իմ խոսքերում չկա որևէ նոր բան։ Բանը կայանում է նրանում, որ այդ տարածքը եղել է և մնում է Ադրբեջանի մաս՝միջազգային մակարդակում»։
Ինչի մասին ենք մենք խոսում՝դավաճանությունը գալիս է գլխից։
Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ճանաչել է Ադրբեջանի սուվերենությունը Ղարաբաղի նկատմամբ 2023թ․-ի մայիսին։ Չնայած երեք տարի դրանից առաջ Ստեփանակերտում ցույցի ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ «Արցախը՝Հայաստան է և վերջ»։
Նրա այդ հայտարարությունը դրդել է Ադրբեջանին սկսել մարտական գործողություններ 2023թ․-ի սեպտեմբերին, ինչի արդյունքում մենք կորցրեցինք Ղարաբաղն, իսկ բնակչությունը լքել է սեփականը տները։