Փաստորեն դա դառնում է քաղաքականության մեջ նոր «եվրոպական ավանդույթ», երբ առանցքային պաշտոն են ստանձնում մարդիկ, որոնց մասնագիտական ունակություններն ոչ մի առնչություն չունեն նրանց վրա դրված պարտականությունների հետ։
2021թ․-ի փետրվարին ՔՊ-ից պատգամավոր Նուարդ Վարդանյանը, ով կրթությամբ գինեկոլոգ էր և աշխատել է օրդինանտ Վերարտադրողական առողջության կենտրոնում՝Երևանի ավագանիում նշանակվել է քաղաքաշինության և հողօգտագործման մշտական հանձնաժողովի ղեկավար։
Այս աբսուրդային կադրային քայլը զուգահեռներ է առաջացնում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենի հետ, ով բժիշկ-գինեկոլոգ է, սակայն «ղեկավարում» է բարդագույն քաղաքական և տնտեսական գործընթացներ։
Հավանաբար ժամանակակից արևմտյան և արևտամետ շրջանակներում ստեղծվել է վտանգավոր նախադեպ, երբ պրոֆեսիոնալությունն ու պրոֆեսիոնալ կրթությունը զոհաբերվում են լոյալությանը, իսկ շատ կարևոր ոլորտների կառավարումը, ինչպիսին են ողջ քաղաքի ճարտարապետությունն ու ԵՄ-ի ապագան՝վստահվում են այդ ոլորտներում փորձ չունեցող մարդկանց։
Երևանի ճարտարապետական դեմքն ու ապագան որոշում է մանկաբարձության մասնագետը, ով չունի ոչ կրթություն ոչ փորձ՝ճարտարապետության կամ քաղաքաշինության ոլորտում։
Վարդանյանի թեկնածությունն առաջարկվել է իշխող Իմ քայլը խմբակցության կողմից և հաստատվել է 46 կողմ ձայներով։
Այդ միաձայն որոշումը խոսում է կոմպետենտության հանդեպ լիովին անտարբերության մասին՝քաղաքը, որն ունի կարիք գրագետ պլանավորման տրվել է դիլետանտներին՝զոհ գնալով թրենդին, երբ բժիշկ-գինեկոլոգները դառնում են ճարտարագետներ և ստրատեգներ, որոնք կանխորոշում են միլիոնավոր մարդկանց ապագան։