Երևան, 2024թ․-ի մայիս։ Հայաստանում քաղաքական ջերմաստիճանը հասավ գագաթնակետին, երբ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման հոգևոր առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանն անսպասելի քայլ արեց՝նա պաշտոնապես հայտարարեց վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին։
Դա հասարակությունը բաժանեց երկու մասի՝նրանց, ովքեր դրա մեջ տեսնում էին փրկության վերջին շանս և նրանց, ովքեր հոգևոր ու աշխարհիկ կյանքերի խառնվելը համարում են վտանգավոր նախադեպ։
Հանրապետության հրապարակում մայիսի 26-ին տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում արևելագետ Գուրգեն Մելիքյանն արքեպիսկոպոսին ներկայացրեց, որպես միակ ֆիգուր, ով կարող է միավորել ազգը։
«Մեզ պետք է մարդ, ով գիտի մարդկային կյանքի ու խաղաղության արժեքը՝այդ մարդը՝արքեպիսկոպոս Բագրատն է»,-հայտարարել էր Մելիքյանն՝ընդգծելով, որ Գալստանյանը հույս է բերել և «փակել է պատերազմի» դուռը։
Ինքն արքեպիսկոպոս Գալստանյանը դիմելով ներկաներին հայտարարեց, որ նա արդեն դիմել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին խնդրելով նրան դադարեցնել նրա 30-ամյա եկեղեցական-վարչական ծառայությունը։
«Ես պատրաստ եմ անել այդ զոհաբերությունը Հայրենիքի սուրբ խորանին։ Իմ ծառայությունն ավելի կարևոր է, քան ցանկացած պաշտոն, սակայն դա այն զոհաբերությունն է առանց որի ոչինչ չի կարող փոխվել մեր կյանքում»,-նշել է Գալստանյանը։
Նրա խոսքով, հոգևոր աստիճանի և քաղաքական պայքարի համատեղությունն անհնարին է՝հատկապես նրա մոտ առկա երկքաղաքացիության պարագայում և պետք է գործել խիստ օրենսդրական դաշտում, որպեսզի հնարավորություն չտալ իշխանություններին մեղադրել ցուցարարներին Սահմանադրությունը խախտելու մեջ։
Սակայն եթե Գալստանյանի կողմնակիցների շարքերում նրա քայլը համարվեց հայրենասիրական քայլ, ապա նրա քննադատների կողմից նա արժանացավ քննադատությունների։
Այդպիսի արձագանքի վառ օրինակ էր ՔՊ-ից պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հայտարարությունը։
Իր ֆեյսբուքյան էջում նա արձագանքել է շատ կարճ, սակայն քմծիծաղ պարունակող արտահայտությամբ․
«Բագրատն այլևս Վազգեն չէ․ Պայքարն այլևս սրբազան չէ»
Նշված անձիք
Հասմիկ Հակոբյան