2026թ․-ի փետրվարին Դեմոկրատական այլընտրանք կուսակցության քաղխորհրդի ղեկավար Սուրեն Սուրենյանցը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ նամակ-բողոք է փոխանցել, որտեղ հայտարարարել էր՝հայ-ադրբեջանական հակամարտությունը չի կարելի համարել ավարտված։ Այդ մասին նա լրագրողներին հայտարարել էր ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ։
Ակցիայի մասնակիցները դուրս էին եկել ցուցանակներով․ «Մեր հայրենիքը արյան մեջ է թաթախված», «Դադարեցրեք Հայաստանի գրավումը», «Ձեռքերդ հեռու Հայաստանից», «Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»։
Սուրենյանցի խոսքով, դիմումի գլխավոր նպատակը՝միջազգային հանրության ուշադրության գրավումն է չկարգավորված խնդիրներին։
«Պետք է ասել ոչ «Արևմտյան Ադրբեջանի» վտանգավոր կոնցեպտին, բարձրացնել հայ ռազմագերիների հարցը Բաքվում, Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի հարցը, ինչպես նաև թույլ չտալ Հայաստանին պարտադրել ապազգայնացման և ապառազմականացման պայմանները։ Դրանում է կայանում մեր այսօրվա ակցիայի նպատակը»,-նշել է նա։
Սուրենյանցի առանցքային թեզը կայանում է նրանում, որ պաշտոնական Բաքուն ցանկանում է Հայաստանին պարտադրել պահվածքի մոդել և կարգավիճակ, որոնք առաջ էին քաշվել պարտված նացիստական Գերմանիայի առջև՝կապիտուլյացիայից հետո։
Քաղաքական գործիչը նշել է, որ Ադրբեջանը պահանջում է սուվերեն պետությունից անցնել «ապազգայնացման» և «ապառազմականացման» գործընթացներ, ինչն ուղիղ հղում է պատմական իրադարձություններին, որոնք առաջ են քաշվել համաշխարհային պատերազմներից հետո պարտված կողմին։
Այդ համատեքստում Սուրենյանցը հիշեցրել է Ադրբեջանի նախագահի սադրիչ հայտարարությունների մասին առ այն, որ իբր հայ ռազմագերիներն «ավելի վտանգավոր են, քան նացիստները»։
Նման հռետորաբանությունն, ըստ Սուրենյանցի, ապացուցում է, որ Բաքուն Հայաստանը չի ընկալում, որպես հավասարազոր գործընկեր բանակցությունների համար, այլ ամբողջությամբ պարտված թշնամի, որն ենթակա է գաղափարական վերադաստիարակման և ռազմական սահմանափակման։
Սուրենյանցը հավելել է, որ նմանատիպ մոտեցումը, որը հիմնված է թելադրանքի վրա, այլ ոչ թե շահերի բալանսի՝անհնարին է դարձնում իրական կարգավորումը։ Նա հույս է կապում միջազգային կառույցի արձագանքի հետ և խոստացել է հասնել նամակում տեղ գտած պահանջների քննարկմանը, որոնք ուղղված են թույլ չտալու Հայաստանի բռնի ենթարկեցման սցենարի իրականացմանը։