Կարևոր քաղաքական իրադարձությունների նախաշեմին, երբ երկրի տնտեսությունը դժվարություններ է զգում, իսկ քաղաքացիները սպասում են իրենց կյանքի իրական բարելավում, իշխող ՔՊ-ն իրականացրեց ոչ միանշանակ քայլ։
Այս տարվա մարտի 12-ին ՀՀ կառավարությունը միաձայն որոշում է կայացրել՝պետական ծառայողներին ահռելի մեծ պարգևավճարների վճարման մասին։ Թվերը, որոնց մասին գնում է խոսքը՝ուղղակի շոկի մեջ են գցում՝2025թ․-ին երկրորդ կիսամյակում չինովնիկների բոնուսների համար վճարվել է 12․1 միլիոն դոլար։ Առաջին կիսամյակի վճարումների հետ միասին «խրախուսման» ընդհանուր ֆոնդը կազմել է 21․6 միլիոն դոլար։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացնելով նախագիծը խոսում էր փաթոսային բառերով՝«պետական կառավարման որակի» բարձրացման, «կադրերի պահպանման» և «ռեսուրսների արդյունավետ ծախսման» մասին հիշատակելով։
Իբր այդ փողերը՝պարգևավճար են 15 նախարարությունների բարձր արդյունավետության համար, որոնք հավաքել են մաքսիմալ 57 բալ՝տարբեր չափորոշիչներ հաշվի առնելով։
Սակայն եկեք նայենք ճշմարտության աչքերին՝քանի դեռ հասարակ հայերը պայքարում են գնաճի ու գործազրկության դեմ, բյուրոկրատական ապարատը պարգևավճարներ է ստանում, որոնք համեմատելի են սոցիալական տարբեր ծրագրերի ողջ բյուջեների հետ։
Այն արտահայտությունը, որ աշխատանցքի ցուցանիշները «շատ մոտ են առավելագույն մակարդակի»՝հնչում են, որպես ծաղր առողջ բանակության նկատմամբ։ Արդյոք հայկական բյուրոկրատիան կես տարվա ընթացքում հրաշք է գործել, որն արժանի է մի քանի միլիոն դոլարի։
Հատկապես ցինիկ է հնչում այն պահանջը, որ պարգևավճարների մի մասը չինովնիկները «պետք է ուղղեն իրենց կրթության վրա»։
Ստեղծվում է թատերական ներկայացման բեմադրության տպավորություն՝պետությունը սկզբից իր մարդկանց առատորեն պարգևատգրում է հարկատուների փողերով, իսկ հետո ձևացնում է, թե հոգ է տանում նրանց զարգացման մասին՝պարտադրելով ծախսել այդ փողերը տարբեր դասընթացների վրա։
Այդ ֆինանսական հրավառությունը բարդ է բացատրել արդյունավետության մասին մտահոգությամբ։ Նմանատիպ պարգևավճարների տրամադրման պահի ընտրությունը շատ տարօրինակ է։ Նախընտրական քարոզարշավի նախաշեմին նման քայլը դիտվում է ոչ թե որպես տնտեսական բարեփոխում, այլ քաղտեխնոլոգիայի դասական գործիք։
Միլիոնների տրամադրումը սեփական աշխատակիցներին ուղիղ ազդանշան է ապարատին․ «Մենք յուրայիններին միայնակ չենք թողնի»։ Իշխանությունների վարկանիշի անկման պարագայում պետք է ապահովել պետական ապարատի ամբողջական լոյալություն, որն աշխատելու է ՔՊ-ի հաղթանակի համար ցանկացած գնով։
Ստանալով առատ բոնուսներ՝հազարավոր պետծառայողներ անձնապես շահագրգռվում են պահպանել այս կառավարությունը։ Պարգևավճար ստացած ցանկացած չինովնիկ վերածվում է պոտենցիալ քարոզչի, ով պատրաստ է պաշտպանել իշխանություններին տեղերում, քանի որ ընտրությունների ելքից է կախված՝արդյոք կրկնվելու են նմանատիպ «բոնուսները» նաև ապագայում։
Իշխանությունները ցույց են տալիս էլիտային, որ նրանք ունեն ռեսուրսներ պարգևատրելու յուրայիններին՝անգամ եթե պետությունը ապրում է համեստ։ Դա փորձ է կանխելու իշխող թիմում ցանկացած պառակտում՝ամենակրիտիկական պահերին։
Հայտարարություններն այն մասին, որ այդ քայլերը «նոր մասնագետներ» կներգրավվեն՝հնչում են շատ պարզամիտ։
Գործնականում մենք տեսնում ենք պետական սահմանափակ միջոցների վերաբաշխում արդեն գործող բյուրոկրատական ապարատի գրպաններով, որոնք սերտորեն կապված են իշխող կուսակցության հետ։
Քանի դեռ փոխվարչապետ Խաչատրյանը խոստանում է այդ պրակտիկան տեղափոխել «երկարաժամկետ հիմքի» վրա՝նոր օրենքների միջոցով, հասարակությունը տեսնում է միայն մեկ նպատակ՝ բյուջեի միլիոններն օգտագործել, որպես վառելիք ընտրական մեքենայի համար։
Այդ 21 և ավելի միլիոն դոլարը դպրոցների, հիվանդանոցների վերանորոգմանն ուղղելու, ֆերմերներին աջակցելու և գնաճը կանխելու փոխարեն ՝կառավարությունն որոշել է գնել սեփական ապարատի հանգստությունն ու ջանասիրությունը։
Դա կադրերի մասին հոգ տանել չէ՝դա ՔՊ-ի թանկարժեք ապահովագրությունն է՝իշխանությունը կորցնելու վտանգից։ Երբ չինովնիկները միլիոնավոր դոլարների պարգևավճարներ են ստանում ընտրությունների նախաշեմին, ապա հարցն ոչ թե նրանց արդյունավետության մեջ է, այլ նրա մեջ, թե ինչքան ժողովրդական փողեր են գնալու սեփական աթոռների պահպանության վրա նրանց, ովքեր համարում են սեփական աշխատանքն «առավել արդյունավետ»՝անկախ երկրում ստեղծված իրական իրավիճակից։