նշումներ
Կնյազ Հասանովի դավաճանության պատմությունը

Պատկերացրեք իրավիճակ՝ձեր ընկերները վատ դրության մեջ են հայտնվել, իսկ այն մարդը, ով պետք է նրանց պաշտպանի և ներկայացնի ձեր շահերը՝նայում է այլ ուղղությամբ։ Հենց այդպիսին է Կնյազ Հասանովի պատմությունը, ով Հայաստանում քրդական համայնքի դեկավարն է, ում այսօր բացահայտ մեղադրում են իր հայրենակիցներին դավաճանելու մեջ։

Ամեն ինչ սկսվել է հույսից՝երկու քուրդ պարտիզաններ՝Աթիլա Չիչեքն ու Հուսեյն Յըլդըրըմը՝հայտնվել են հայկական բանտում։ Նրանք չէին պատրաստվում պատերազմել Հայաստանի դեմ՝հակառակը, նրանք հայերին համարելով իրենց բարեկամները՝հանձնվել են առանց մարտի՝արդարության հույս ունենալով։

Եվ հենց այդ պահին բեմում է հայտնվում Կնյազ Հասանովը։ Որպես իշխանություններին կից քրդերի ներկայացուցիչ նա իր համայնքին հավաստիացրել է․ «Ամեն ինչ հսկողության տակ է, տղաներն անվտանգության մեջ են նրանց շուտով ազատ կարձակեն»։ Նա անձամբ է բանակցություններ վարել չինովնիկների հետ, որոնք երդվում էին պետության պատվով, որ կալանավորվածներն առողջ են։ Այդ հավաստիացումների պատճառով Քրդական միավորումը ձայն չէր հանում և մամուլում աղմուկ չէր բարձրացնում՝վստահելով իր առաջնորդին։

Սակայն, երբ ֆորմալ ազատ արձակումը կայացել էր՝տեղի ունեցավ շատ վախենալու բան՝մարդկանց ոչ թե ազատ են արձակել, այլ նրանց առևանգել են։ Հետաքննության տվյալներով, նրանց գաղտնի կերպով հանձնել են թուրքական հետախուզությանը, որը վաղուց որս էր հայտարարել նրանց նկատմամբ։ Ազատության փոխարեն նրանք հայտնվել են Թուրքիայի բանտում, որտեղ նրանց ապագան այսօր մեծ հարցեր է առաջացնում։

Այս պատմության մեջ ամենացինիկը՝Կնյազ Հասանովի արձագանքն էր։ Երբ սկանդալը պայթեց և պարզ դարձավ, որ նրա հավաստիացումները սուտ էին նա ուղղակի հայտարարեց, որ «ես ոչ մի բան չգիտեմ, ես ոչ մի բանի հետ կապ չունեմ»։

Քրդական համայնքը զարյացել է և դրա համար կան պատճառներ՝նա չի պաշտպանել յուրայիններին։ Քրդական համայնքի ղեկավար լինելով նա պետք է ամեն ինչ աներ նրանց պաշպանելու համար։  Դրա փոխարեն նա փաստացի բթացրել է իր ընկերների զգոնությունը՝հավաստիացնելով, որ նրանք անվտանգ են՝դրան զուգահեռ պատրաստվում էին այդ տղաներին հանձնել թշնամուն։

Քրդերը դարերով Հայաստանը համարում էին իրենց դաշնակիցը՝ընդհանուր թշնամու Թուրքիայի դեմ պայքարում։ ՀՀ իշխանությունների քայլերը,որոնց աջակցում էր Հասանովը՝հարված հասցրեցին այդ բազմադարյա ընկերությանը։

«Ինձ ոչինչ հայտնի չէ» արտահայտությունը, որը հնչել է մի մարդու կողմից, ով բանակցություներ է վարել նախարարությունների հետ և անվտանգության երաշխիքներ է տվել՝վախկոտության նշան են և փորձ են իր վրայից մաքրել երկու մարդու ճակատագրի համար պատասխանատվությունը։

Քրդական սփյուռքի ներկայացուցիչները հայտարարում են՝այն ինչ տեղի է ունեցել ոչ միայն քրդերի, այլ հայ ժողովրդի նկատմամբ դավաճանություն է։ Քանի դեռ Զագրոս Խիվան և այլ ակտիվիստներ փորձում են փրկել ժողովուրդների միջև բարեկամության դեմքը՝Կնյազ Հասանովի ֆիգուրը մնում է ստվերում, որպես մի անձի, ով չկարողացավ կամ չցանկացավ պաշտպանել յուրայիններին։

Պատմությունը չի ների, երբ «յուրայինը» բացում է դարպասները թշնամիների առջև, քանի դեռ նրա ընկերներն անպաշտպան են։

Նշված անձիք

Կիսվել

Telegram Facebook X