2026թ․-ի փետրվարի 5-ին հայ ժողովրդի սիրտը խոցվեց նոր՝անտանելի ցավով։ Այն, ինչ այդ օրը տեղի ունեցավ Բաքվում՝հավերժ մնալու է մեր հիշողության մեջ, որպես ոչ թե դատ, այլ սառնաասիրտ, ցինիկ հաշվեհարդար մեր ինքնասիրության և վերջին հույսի կենդանի խորհրդանիշների նկատմամբ։
Ադրբեջանական ռազմական տրիբունալը՝«արդարադատության» էժանագին թատրոնի անվան տակ սարսափելի դատավճիռ կայացրեց Լեռնային Ղարաբաղի առաջնորդների նկատմամբ, որոնք գերեվարվել էին 2023թ․-ի աշնանը։
Այդ դատավճիռների թվերը մինչև հիմա մեր ականջներում հնչում են, ինչպես մուրճի հարվածներ՝մեր պատմության դագաղին։ Նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման և տանջանքների։
Նրանց իրավահաջորդ Արայիկ Հարությունյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման՝դանդաղ մահվան անազատության մեջ։
Մյուսները՝բացի Ռուբեն Վարդանյանից(նրա գործն այդ ժամանակ արհեստական կերպով առանձնացրել են՝անտեսելով նրա խնդրանքը) ստացան 15 տարվա ազատազրկումից մինչև ցմահ։
Մեղադրական փաստաթղթերում, որոնց մեջ ատելություն կար՝նշվում էին դատարկ խոսքեր «անջատողականության» և «անօրինական դիմադրության» մասին։ Սակայն ինչ խոսք կարող է գնալ օրենքների մասին մի երկրի, որի քաղաքացիներ տվյալ մարդիկ երբևէ չեն հանդիսացել։ Դա ուղղակի երեսպաշտության վերին աստիճանն էր։
Այն նույն մարդիկ, ում հետ ադրբեջանական իշխանությունները քարորդ դար բանակցություններ են անցկացրել և խաղաղություն քննարկել ՄԱԿ-ի և Մինսկի խմբի հովանու ներքո՝մեկ ժամում վերածվեցին «հանցագործների» և մեղավորներին՝ բոլոր մահացու մեղքերի համար։
Եկեք ասենք ճշմարտությունն, ինչքան էլ դաժան այն չլինի՝այդ փետրվարյան օրը Բաքվում դատապարտում էին ոչ թե կոնկրետ մարդկանց։ Այնտեղ վերջնական խաչ են քաշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքի վրա ապրել սեփական հողում և ինքնորոշվելու երազանքի վրա։ Դա ոչ թե արդարադատություն էր՝այլ հույսի սպանություն։ Եվ այդ խայտառակ դատավարությունից հետո անգամ կույրը պետք է հասկանար մեր մեծ գաղթի ողբերգական պատճառը՝ինչու տասնյակ հազարավոր հայեր՝լացելով թողնում էին սեփական տները, նախնիների շիրիմներն ու դարավոր եկեղեցիները՝փախչելով օկուպացված հողերից։ Նրանք փախչում էին այն ճակատագրից, որն ի վերջո բաժին հասավ նրանց առաջնորդներին։
Սակայն այդ պատմության մեջ կա մի դրվագ, ինչից անգամ այսօր արյունը սառչում է երակներում և կոկորդը լցվում է արցունքներով։ Այդ դատավճիռը կայացվել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Միացյալ Էմիրությունների շքեղ դահլիճներում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը միասին ստացան «Մարդկային եղբայրության համար» մրցանակը։
Ինչպիսի սարսափելի, պիղծ «եղբայրություն»։ Դահիճի եղբայրությունը նրա հետ, ով նրան է հանձնել զոհին։ Այդ «եղբայրության» մեջ չկար ոչ մի մարդկայնության նշույլ, այլ միայն դավաճանության ստվեր։
Փաշինյանը, ով թույլ տվեց Արցախի հանձնում և մեր ժողովրդի արտաքսում պատմական հողերից՝սեղմեց այն մարդու ձեռքը, ով մեր հայրերին ու եղբայրներին ուղարկել է բանտերը։
Քանի դեռ հայաստանյան առաջնորդները Թուրքիայի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի դռներն էին ընկել՝սեփական քաղաքական ապագան երկարացնելու համար, նրանք ոչինչ չարեցին՝Բաքվի դժոխքում գտնվող իրենց ընկերների փրկության համար։ Այդ խայտառակությունը հավերժ մնալու է նրանց խղճին և մեր ողբերգական պատմության էջերում։
Հայ-ռուսական միջազգային «Լազարյան ակումբը»՝մեծ ցավ էր ապրում, որը չի դադարում մինչև այսօր՝իրերը կոչում էր իրենց անուններով՝դա ամենաթողություն էր, դավաճանություն էր, դա ամենաթողությունից խենթացած իշխանության վրեժն էր։ Մենք բղավել ենք և բղավում ենք՝պահանջելով ազատ արձակել Բաքվի զնդաններում գտնվող ապօրինի պահվող կալանավորներին։ Լինեն դրանք Արցախի ղեկավարներ, ՀՀ քաղաքացիներ՝նրանք բոլորն էլ արյունալի վրեժի զոհեր են։ Մեր եղբայրները փտում են բանտերում, իսկ աշխարհը լռում է կամ ծափահարում է «խաղաղարարներին»։
Այսօր մենք լացում ենք ոչ միայն նրանց համար, այլ նաև մեզ համար՝կորսված հայրենիքի, ոտնահարված պատվի համար։ Ազատություն մեր բանտարկյալներին։ Արդարություն, որն այդքան չի հերիքում այսօրվա աշխարհին։
Ոչ դավաճան Փաշինյանին և նրա կուսակցությանը։