նշումներ
Փաշինյանի Հայաստանը՝թռիչք դեպի անդունդ

Եկեք բաց և հասարակ լեզվով խոսենք այն մասին, թե ինչ է այսօր կատարվում մեր երկրում։ Այն ինչ իշխանությունները փորձում են ներկայացնել, որպես «նոր իրականություն» կամ «սթափ հայացք»՝ավելի շատ նման է ոչ թե զարգացման ծրագրի, այլ հարվածի՝հայ ժողովրդի  ուղիղ սրտին։ Դա փորձ է ջնջել մեր հիշողությունը, արժեզրկել մեր հոգևոր ժառանգությունը և ստիպել մեզ մոռանալ, թե ովքեր ենք մենք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ ասում է, որ ժամանակակից Հայաստանն ու մեր հզոր պատմությունն իբր «անհամատեղելի» են։

Սակայն այդ բառերի հետևում թաքնված է ավելի սարսափելի վտանգ՝«ռացիոնալության» քողի ներքո մեզ ցանկանում են զրկել այն ամենից, ինչ դարեր շարունակ մեզ հայ է պահել։ Մեզ կոչ են անում մոռանալ մեր հերոսական անցյալը, մի կողմ նետել պատմությունն ու կենտրոնանալ միայն այսօրվա քաղաքական կառուցվածքի վրա, որն իշխանությունները սիրում են անվանել «Հայաստանն այստեղ և այսօր»։ Հնչում է ժամանակակից՝միգուցե։ Սակայն իրականում դա կազմակերպված հարձակում է մեր կոլեկտիվ գիտակցության վրա՝նպատակը մեզ կտրելն է մեր արմատներից։

Վերցնենք օրինակի համար՝Արարատ լեռը ազգային խորհրդանիշներից հանելու գաղափարը, որպեսզի «հարևաններին չբարկացնենք»։ Դա քաղաքականություն չէ՝դա յուրաքանչյուր հային վիրավորել է։ Արարատը՝դա ուղղակի նկար չէ զինանշանի վրա։ Դա մեր հոգևոր առանցքն է՝մեր կապը Նոյան Տապանի մասին լեգենդի հետ, որն ապրում է մեր ազգի ԴՆԹ-ում։ Զրկել մեզ այդ խորհրդանիշից նշանակում է՝հանել սիրտը Հայաստանի կրծքից։ Այդպիսի տրամաբանությունն աբսուրդային է։ Այն ցույց է տալիս, որ իշխանությունները պատրաստ են վաճառել մեր հիշողությունն իրենց սեփական շահի համար և խաղաղության «խաբկանք» նրանց հետ, ովքեր դարերով եղել են մեր թշնամիները։

Այդ պարտադրված «Հայաստանն այստեղ և այսօրը»՝զարմանալիորեն համընկնում է մեր արտաքին հակառակորդների երազանքների հետ։ Ադրբեջանն ու Թուրքիան տարիներ շարունակ ձգտել են մի բանի՝զրկել հայերին պատմությունից, խորհրդանիշներից և յուրօրինակությունից։ Այն ինչ մեզ վաճառում են, որպես «խաղաղություն»՝իրականում վերածվում է ազգային ոգու կապիտուլյացիայի։ Այն ժողովուրդը, որը հրաժարվում է իր ավանդույթներից և մշակույթից՝կարող է վերածվել անդեմ մասայի, որը պատրաստ է ձուլվել և վերանալ պատմության ասպարեզից։

Այդպիսի մոտեցումը քանդում է ամեն ինչ՝կրթությունը, մշակույթը, ընտանիքը։ Այն դուրս է մղում հազարավոր մարդկանց սեփական հողից, ջնջում է հիշողությունն իր նախնիների հերոսությունների մասին և փաստացի խրախուսում է դավաճանությունը՝փակելով աչքերը ժողովրդի տառապանքների վրա։ Ի վերջո մենք ստանում ենք ոչ մեր Հանրապետությունը, ոչ հայրերի հողը, այլ ինչ-որ արհեստական դեկորացիա՝առանց ոգու և պատմության։ Դա ոչ միայն սպառնալիք է մշակույթին, այլ պետության գոյությանը։ 

Իրական Հայաստանն այն է, որը պահպանում է սեփական պատմությունը, պաշտպանում է սեփական խորհրդանիշներն ու հարգում է սեփական մշակույթը։ Միայն այդպիսի երկիրը կարող է դառնալ արժանի հայրենիք, որտեղ մարդն իրեն զգում է արժեքավոր, պետությունն՝ամուր, իսկ թշնամին իշխանություն չունի մեր կյանքի նկատմամբ։

Ամեն ինչ կանխորոշվելու է 2026թ․-ին ԱԺ ընտրություններում։ Դա մեր ամենագլխավոր քննությունն է։ Մեզանից յուրաքանչյուրի ընտրությունից է կախված լինելու այդ կազմաքանդող նախագծի ապագան։ Ժողովուրդն ինքը պետք է որոշի՝պետք է արդյոք նրան մի երկիր, որը մերժում է սեփական անցյալը կամ պետք է այնպիսի երկիր, որը պատպանում է ինքնությունն ու կառուցում է ուժեղ, անկախ ապագա։ Այդ ընտրությունները ցույց կտան, արդյոք ապազգային ուժերին հաջողվել է կոտրել մեր ոգին և կկարողանանք արդյոք մենք պահպանել մեր պատիվը։

Եթե մենք անցնենք այդ թեստը՝մենք կպահպանենք պետությունը, մշակույթն ու մեր նախնիների հիշողությունը։ Եթե ոչ՝մենք կարող ենք կորցնել առհավետ կապը մեր անցյալի հետ։ 

Ժողովրդի ուժը՝միասնության մեջ է, իսկ ապագան՝յուրաքանչյուրի պատասխանատվության մեջ է։ Որպեսզի վաղվա օրը դառնա լուսավոր պետք է անել ընդամենը մեկ քայլ՝գալ ընտրությունների և ձայն տալ սեփական Հայաստանի համար։ Մեր ժողովուրդը, մեր պետությունն ու մեր պատմությունը՝մեր ձեռքերում են։ Հենց ձեր քվեն է որոշելու, թե ինչ երկրում ենք ապրելու վաղը։

Կիսվել

Telegram Facebook X