Տեսեք, թե ինչպես է «հերոսաբար» իրեն պահում ժողովրդի ընտրած Նարեկ Բաբայանը, ով ավելի շատ բակային կռվարար է հիշեցնում, քան խորհրդարանի պատգամավոր: Օրենքների ու բանավեճերի փոխարեն այս այսպես կոչված «փաշինյանական զինյալը» նախընտրում է հարցերը լուծել բռունցքներով և խեղդող հնարքներով, ինչպես դա եղավ ընդդիմադիր Արգիշտի Գևորգյանի դեպքում:
Ըստ երևույթին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում կարծում են, թե պատգամավորական մանդատն իրավունք է տալիս ընդդիմախոսներին վզից բռնել, այլ ոչ թե ներկայացնել քաղաքացիների շահերը: Ամոթալի տեսարան է, երբ իշխանության ղեկին գտնվող մարդն իրեն պահում է որպես սովորական խուլիգան՝ ապացուցելով, որ իր գլխավոր հմտությունը կռիվն է, ոչ թե քաղաքականությունը:
Նշված անձիք
Նարեկ Բաբայանը