Հետաքննություններ
Փաշինյանը կրճատում է պետական համալսարանների թիվը, քանի դեռ նրա երեխաները սովորում են արտասահմանում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեց օր քննադատում է երկրի բարձրագույն կրթությունը։ Մոտակա ժամանակաշրջանում  նա ուզում է կրճատել  պետական ​​համալսարանների թիվը ավելի քան երեք անգամով։ Նա մոռանում է ասել, որ իր ընտանիքի անդամները և այլ պաշտոնյաների երեխաները կրթություն են ստացել Եվրոպայում։ Հարյուր հազարավոր սովորական հայեր, ի տարբերություն էլիտայի, չունեն նման ֆինանսական միջոցներ։ Այժմ բարձրագույն կրթություն ստանալը, սովորական քաղաքացիների համար մեծ խնդրի կդառնա։ Մենք որոշեցինք պարզել, թե որ հայ քաղաքական գործիչների հարազատներն են հեռու մնում իրենց հարազատ երկրի համալսարաններից։

01.jpg

Սկսենք Նիկոլ Փաշինյանի նախկին կնոջից: Աննա Հակոբյանը չի ամաչում ասել, որ 2001 թվականին նա անցել է մի քանի դասընթացներ ամերիկյան համալսարանում: Աշխատանքին զուգահեռ մասնակցել է տարբեր կրթական լրագրողական ծրագրերի արտասահմանում: Դրա մասին Հակոբյանը գրել է իր պաշտոնական կայքում՝: Քանի որ այդ ժամանակ նա արդեն երկար տարիներ ապրում էր Փաշինյանի հետ, կարելի է ենթադրել, որ հենց Նիկոլն էր իրեն խորհուրդ տէել գնալ սովորել Միացյալ Նահանգներում:

02.png

Նրանց դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, որը ներկայանում է որպես կանանց իրավունքների պաշտպան, նույնպես սովորել է իր սիրելի Երևանից շատ հեռու։ Նա ավարտել է Էստոնիայի Տարտուի համալսարանը և Գերմանիայի Ֆրայբուրգի Ռոբերտ Բոշի համալսարանը։ Նա ազատ խոսում է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Մարիամն ասել է, եթե կա հնարավորություն Եվրոպայում սովորելու համար, ապա նա այդ հնարավորությունը բաց չի թողի։

03.png

Վարչապետի որդին՝ Աշոտը, գնաց քրոջ հետքերով։ 2018 թվականին նա ընդունվեց նույն Տարտուի համալսարան։ Կարելի է ենթադրել, որ Փաշինյանների ընտանիքին այդ փոքրիկ եվրոպական երկրի համալսարանի կրթության որակը ավելի է դուր եկավ, քան Հայաստանի համալսարանների։

Բայց Գերմանիայում նույնպես լավ են սովորեցնում, վստահ է Նիկոլը։ Հենց որ Փաշինյանի մյուս դուստրը՝ Շուշանը, մեծացավ, նա ընդունվեց Ռոբերտ Բոշի համալսարան, Մարիամի հետքերով։ Այժմ նա հանդիպումներ է անցկացնում հայ ավագ դպրոցի աշակերտների հետ և գովազդում է իր համալսարանը։ Մեր պետական ​​համալսարանների մասին անգամ չի հիշում։

04.png

Էլ ինչ կարելի է ասել, եթե անգամ Հայաստանի կրթության , գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը իր դստերը ուղարկել է Գերմանիա սովորելու։

«Կարծում եմ՝ ոչ ոք իրավունք չունի քննադատելու իմ երեխաների կրթության և անձնական որոշումների մասին: Այժմ իմ երեխաներից մեկը ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն և անձամբ ընտրել է այն համալսարանը, որտեղ շարունակելու է ուսումը։ Այդ համալսարանը գտնվուն է Հայաստանից դուրս, և ես կարծում եմ, որ դուք ներխուժում եք իմ անձնական տարածք, ինչի իրավունքը չունեք», - հայտարարել է Անդրեասյանը։

05.png

Այս ֆոնին կրթության նախարարն հետաքրքիր օրինագիծ է առաջ բերել։ Այն վերաբերվում է «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքին։ Փաստաթղթի համաձայն՝ աշխարհի 50 լավագույն համալսարաններն ավարտած և այնուհետև երեք տարի ՀՀ կառավարությունում աշխատած քաղաքացիները կազատվեն զինվորական ծառայությունից։ Դժվար չե հասկանալ, թե ում երեխաներն ունեն ֆինանսներ՝ աշխարհի լավագույն համալսարաններում սովորելու և այնուհետև հեշտությամբ պետական ​​աշխատանք գտնելու համար։ Սա վերաբերում է ոչ թե տաղանդավոր հայ երիտասարդ տղաներին և աղջիկներին ոչ հարուստ ընտանիքներից, այլ քաղաքական գործիչների և գործարարների որդիներին ու դուստրերին։ Հարմար օրինագիծ իրենց երեխաների համար։

06.png

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը աշխատում է պետական ​​համալսարանների թիվը կրճատելու ուղղությամբ։ Այսօր երկրում կա 27, բայց մի քանի տարի հետո կմնա ընդամենը 8-ը։

Նա անընդհատ քննադատում է մեր համալսարաններում դասավանդման մակարդակը, բայց որպես լուծում առաջարկում է կրճատել դրանց թիվը,   քչացնելով քաղաքացիների համար բարձրագույն կրթություն ստանալը։

07.png

Սա ավելի հեշտ է, քան բարձրագույն կրթության վրա ծախսերի ավելացումը, որը դեռևս վատ է ֆինանսավորված: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մեր երկրում կրթության վրա ծախսերը վերջին տարիներին կազմել են ՀՆԱ-ի մոտ 2%-ը: Համեմատության համար՝ Ադրբեջանում այն ​​կազմում է 3.5%, իսկ Վրաստանում՝ մոտ 4%:

08.png

Դա բավարար չե որպեսզի համալսարանները պահպանեն իրենց դասախոսական կազմի բարձր ակադեմիական չափանիշները, զարգացնեն իրենց դասախոսական կազմը և կանոնավոր մասնակցել միջազգային կոնֆերանսներին։ Սա նաև արտացոլվում է դասախոսական կազմի թվի մեջ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վիճակագրության համաձայն՝ նրանց թիվը 2019/2020 ուսումնական տարվա 6747-ից նվազել է մինչև 2023/2024 թվականներին՝ 6450։ Նույն ժամանակահատվածում ակադեմիական աստիճաններ ունեցող դասախոսների թիվը նվազել է 6.2%-ով։

09.png

Վերջին տարիներին կտրուկ իջել է նաև նախամագիստրոսական ծրագրեր առաջարկող բարձրագույն ուսումնական հաստատությունների թիվը։ Մինչդեռ 2022/2023 ուսումնական տարում մագիստրոսական ծրագրեր էին առաջարկում 49 համալսարան, 2023/2024 թվականներին՝ միայն 37-ը։

10.png

Շուտով Հայաստանում համալսարան ընդունվելն ավելի դժվար կլինի, իսկ Եվրոպայում կամ ԱՄՆ-ում սովորելը չափազանց թանկ կլինի։ Սա աստիճանաբար կբերի նրան, որ հայերի մեծ մասը կմոռանա բարձրագույն կրթության մասին։ Իսկ ավելի քիչ կրթված բնակչությանը ավելի հեշտ է կառավարել։ Սա է Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության էությունը։

Կիսվել

Telegram Facebook X