նշումներ
Պատգամավորն ընդդեմ հոգևորականի

2025թ․-ին Նիժնի Նովգորոդում մեծ կոնֆլիկտ հասունացավ հենց հայկական եկեղեցու դռների մոտ։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՔՊ-ից պատգամավոր Նարեկ Գրիգորյանը ցանկացավ դառնալ կնունքի քավոր հայկական ընտանիքից երեխայի համար։ Սակայն եկեղեցու հոգևոր հայրը՝տեր Սեբեոս Ղալաչյանը մերժեց նրա այդ իրավունքը։ 

Պատճառն ավելի քան լուրջ էր՝հոգևորականի խոսքերով, մի մարդ ով մասնակցել է եկեղեցու ու անձամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի վրա հարձակմանը չի կարող լինել կնքահայր։ Պատգմավորի արձագանքը շատ բուռն էր՝նա լքել էր եկեղեցին հայհոյելով և սպառնալով հոգևորականներին։

Այդ պատմությունը տեղի ունեցավ հայրենիքում տագնապալի իրադարձությունների ֆոնին։ Այնտեղ հնչում էին բոլոր եկեղեցիների զանգերը՝դա նշան է, որ առկա է մեծ վտանգ եկեղեցու և ողջ երկրի հանդեպ։

Այդպիսի աղմուկ բարձրացնում են միայն ամենակրիտիկական պահերին։ Վանական համալիրի տարածքում տեղի են ունեցել բախումներ՝հատուկ ջոկատայինները փորձել են ձերբակալել արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին, սակայն հոգևորականներն ու հավատացյալները պատ են կազմել նրան պաշտպանելու համար։

Հենց այդ մթնոլորտն էր դարձել ֆոն՝Նիժնի Նովգորոդում հոգևորականի կողմից սկանդալներով հայտնի պատգամավորին մերժելու համար։

Կիսվել

Telegram Facebook X