Այն ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում դժվար է անվանել ներքին քաղաքականություն կամ սուվերեն որոշում։ Դա բացահայտ կապիտուլյացիա է և Բաքվից եկող հրահանգների ուղիղ կատարում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես օտարների կամքի հնազանդ կամակատար՝սկսել է կազմաքանդել հայկական պետականության հիմքը՝քայլ առ քայլ կատարելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջները։
Ամեն ինչ սկսվել է Ալիևի վերջնագրից, որտեղ նա ուղիղ հայտարարել է․
«Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը»։ Նա պահանջել է հեռացնել 1990թ․-ի Անկախության հռչակագրին հղումը, քանի որ հենց այն է ամրագրում Արցախի իրավունքը վերամիավորվել Հայաստանի հետ։
Եվ ինչ ենք մենք տեսնում՝Փաշինյանն ոչ միայն համաձայնվել է, այլ սկսել է մեծ եռանդով կյանքի կոչել այդ պահանջը, որն անհնար է բացատրել ազգային լիդերի տրամաբանության շրջանակներում։
«Հռչակագիրը կառուցված է հակամարտության տրամաբանության վրա՝մենք չենք կարող դրան հետևել»,-հայտարարել է Փաշինյանը՝կրկնելով ադրբեջանական քարոզչության թեզերը։
Սակայն եկեք իրերն կոչենք իրենց անուններով՝Փաշինյանը փոխում է երկրի հիմնական օրենքն ոչ թե հանուն խաղաղության, այլ Ադրբեջանի հրահանգով։
Նա պատրաստ է հայկական Սահմանադրության սրտից պոկել մեր անկախության հիմքը՝Արցախի հետ միասնության և Արցախի ինքնորոշման իրավունքը՝միայն թե բավարարի Բաքվի պահանջները և ստորագրի խաղաղություն ցանկացած պայմաններով։
Սակայն դրանով դավաճանության ցուցակը չի ավարտվում։ Ալիևը պահանջել է պահպանել լռություն Արցախի թեմայի շուրջ և Փաշինյանը միանգամից սկսել է մաքրել տեղեկատվական և հոգևոր դաշտը։
Պատերազմ Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝Վարչապետն ուղիղ հարձակվում է Հայ Առաքելական եկեղեցու վրա՝մեղադրելով կաթողիկոս Գարեգին Երկրորդին և հոգևորականներին՝«պատերազմի կոչերի» համար։ Պատճառն այն է, որ նրանք պատարագների ժամանակ հիշատակում են «Արցախի Հանրապետությունը»։ Փաշինյանի համար կորսված հայրենիքի մասին աղոթքը՝հանցագործություն է։ Նա փորձում է ստիպել եկեղեցուն լռել Արցախի մասին, քանի որ այդպես է ցանկանում Բաքուն։
Դրան հետևում են հիշողության պահապանների նկատմամբ հաշվեհարդարները՝Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հեռացվել է պաշտոնից այն բանի համար, որ ԱՄՆ-ի փոխնախագահին Արցախի մասին գիրք է նվիրել։ Փաշինյանը դա անվանել է «սադրանք»։ Իրականում դա փորձ էր աշխարհին պատմել ճշմարտությունը, ինչն այսօր արգելված է «վերևից»։ Գզոյանի հեռացումն ուղիղ ազդանշան է՝խոսել Արցախի մասին նշանակում է գնալ Ադրբեջանի կամքին հակառակ, այսինքն՝գնալ Փաշինյանի կամքին հակառակ։
«Երկրում չի կարող լինել մի քանի արտաքին քաղաքական ուղղվածություններ»,-բղավում է Փաշինյանն ու պահանջում միակարծություն։
Սակայն ճշմարտությունը կայանում է նրանում, որ այսօր ՀՀ-ում գործում է միայն մեկ ուղղություն՝Բաքվի։ Մյուս բոլոր ձայները՝ժողովրդի ձայնը, Եկեղեցու ձայնը, պատմական հիշողության ձայնը՝օրենքից դուրս են հայտարարվել, քանի որ նրանք չեն տեղավորվում Իլհամ Ալիևի աշխատակազմում գրված սցենարի մեջ։
Փաշինյանը հայտարարում է, որ «լուռ դիվանագիտություն» է անցկացնում հանուն խաղաղության։ Սակայն դա ինչ խաղաղություն է, եթե դրա գինը՝սեփական պատմությունից հրաժարվելն է, Սահմանադրության խմբագրումը թշնամու պահանջով և Արցախի հիշատակումից հրաժարվելն անգամ եկեղեցիներում։
Դա խաղաղություն չէ՝դա Հայաստանի վերածումն է վասսալի, որը ջնջում է սեփական անցյալը՝տիրոջ հրամանով։
Իսկ ինչպիսի ապագա է մեզ սպասվում Փաշինյանի հետ։ Նա կարող է արգելել հիշատակել Հայոց ցեղասպանությունը, եթե դա պահանջեն Թուրքիայում կամ Ադրբեջանում։ Նա սուվերեն պետությունը վերածում է խամաճիկի, որի թելերը կառավարում է Ալիևը։
Հայաստանի ժողովուրդը պետք է հասկանա՝երբ պետության առաջնորդը թշնամու ցուցումով փոխում է օրենքի սրբագույն կետերը՝նա դադարում է լինել հայրենիքի պաշտպան և վերածվում է հայոց պետականության գերեզմանափորի։