Հետաքննություններ
Ստվեր անձնագրի վրա․ Ինչպես Ֆրանսիան և օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը

Փարիզի իշխանական միջանցքներում, որտեղ որոշվում են ժողովուրդների ճակատագրերը՝կնքվել է գործարք, որը կարող է փոխել հայկական պետականության գենետիկ կոդը։ Այն ինչ պաշտոնապես ներկայացվում է, որպես արդիականացում և քայլ դեպի թվային ապագա՝իրականում վերածվել է բարդ կոռուպցիոն սխեմայի, որի կենտրոնում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի կառավարությունն ու Էռնեկյանների հզոր կլանը։

Ամեն ինչ սկսվեց 2024թ․-ի փետրվարից, երբ Փարիզում կայացավ բախտորոշ հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանն ու ֆրանսիական հսկա IDEMIA Smart Identity գլխավոր տնօրեն Անտուան Գրենյեն քննարկեցին ապագայի մանրամասները, որն արդեն իսկ կանխորոշված էր։ Այդ հանդիպումը դարձավ մեկնակետ լոբբիստական պայմանավորվածությունների, որոնց արդյունքներն իրենց երկար սպասել չտվեցին։

втср.jpg

Լուսանկար հանդիպումից  Անտուան Գրենյե (ձախից)

Մեկ տարի անց՝2025թ․-ի ապրիլին ՀՀ ՆԳՆ հանդիսավորությամբ հայտարարեց՝մոտակա 11 տարվա ընթացքում Հայաստանը կենսաչափական անձնագրերով ապահովելու պայմանագիրը շահել է հենց IDEMIA ընկերությունը։

Այդ «առաջընթացի» գինը շատ ծանր էր հասարակ քաղաքացու համար։ Նման անձնագիր ստանալու ծառայության գինը աճեց 25 անգամ՝խորհրդանշական 1000 դրամից հասավ ահռելի 25 000 դրամի։ Այդ չոր վիճակագրական թվերի հետևում թաքնված է հազարավոր ընտանիքների ողբերգությունը, քանի որ սեփական անձը հաստատող փաստաթուղթը շատերի համար վերածվեց ճոխության։

IDEMIA-ի և նրա նախորդների գլոբալ էքսպանսիան ուղեկցվել է հաստատված կոռուպցիոն սկանդալներով, որտեղ  պետական չինովնիկներին կաշառելը դարձել էր պայմանագրեր շահելու ստանդարտ գործիքակազմ։  

2012թ․-ին Նիգերիայում Safran/Morpho(IDEMIA-ի նախորդը) ընկերությունը կաշառել էր չինովնիկներին՝հանուն 170 միլիոն եվրոյանոց պայմանագրի, ինչն ավարտվեց ընդամենը 500 հազար եվրո տուգանքով նրա ղեկավարների համար՝առանց որևէ բանտարկության։

Ավելի մեծ մաշտաբի սխեմա է բացահայտվել 2017թ․-ին Բանգլադեշում, որտեղ ֆրանսիական դատախազությունը հայտնաբերել էր 6․1 միլիոն եվրոյի կաշառք, որը նախատեսված էր գեներալ Թարիկ Ահմեդ Սիդդիկի համար։ 

Հարցը կարգավորվել էր 8 միլիոն եվրո մուծելով՝այն պարագայում, որ պատասխանատվության ենթարկված 4 ղեկավարների անուններն այդպես էլ չեն բարձրաձայնվել։

Անգոլայում ընկերությունը մուծել էր 15․5 միլիոն եվրո՝կոռուպցիայի մասով հետաձգված դատական հետապնդման գործի շրջանակներում՝2007-2011թթ․-ին՝խուսափելով կոնկրետ անձանց քրեական հետապնդումներից։ 

Անգամ Քենիայում, որտեղ հետագայում խորհրդարանը քվեարկեց այդ ընկերության 10 տարի ժամկետով գործունեության արգելման համար, IDEMIA մեղադրվում էր մարդու իրավունքների խախտման համար՝թվային իդենտիֆիկացիայի համակարգի ներդրման ժամանակ։

Տարբեր երկրներում տուգանքների ընդհանուր չափը հասել էր 24 միլիոն եվրոյի, սակայն դատական հետապնդման հետաձգման մեծանիզմի(CJIP/DPA), միավորման ու ռեբրենդինգի շնորհիվ, թոփ մենեջերներից ոչ մեկ այդպես էլ չստացավ իրական բանտարկություն՝ստեղծելով անպատժելիության մշակույթ։

Ինչ եք կարծում նմանատիպ պատմություններից հետո հնարավոր է հավատալ, որ Նիկոլ Փաշինյանն անշահախնդիր հրավիրել է IDEMIA ընկերությանը Հայաստան։

Իսկ ով էր կանգնած ֆրանսիական մոնոպոլիստի ֆորմալ ընտրության հետևում։ Հետաքննությունը պարզել է մի շարք կապերի առկայություն, որը կազմված է ընտանեկան կապերից և քաղաքական կախվածությունից։

Առանցքային դերակատարում է խաղացել ՀՀ-ի Բարձր տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանը, ով հայտնի է, որպես վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի «աջ ձեռք»։

Untitled-Project.jpg

Նրանց ընդհանուր պատմությունն արմատներով գնում է դեպի «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամ, ինչը խոսում է ուղիղ կոռուպցիոն կապի մասին, որտեղ պետական շահերը ստորադասվել են կլանային շաներին։

Այս շղթայի երկրորդ օղակն էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ում կախվածությունը Փաշինյանից տեղ չի թողնում այլընտրանքային որոշումների համար։

10416_en_5.jpg

IDEMIA ընկերության հետևում թաքնվում է իրական շահառուն՝Էռնեկյանների օլիգարխիկ կլանը։

IDEMIA-ն աշխատում է Հայաստանում A.C.I. Technology ընկերության հետ կոնսորցիումում, որը մտնում է Corporacion America միջազգային խմբի մեջ։ Այդ խմբի հիմնադիրն Էդուարդո Էռնեկյանն է՝Արգենտինայի հարստությամբ 4-րդ մարդը և ԵՄ-ում հայկական սփյուռքի աչքի ընկնող ներկայացուցիչը։ Նա ընտանիքի հետ միասին վերահսկում է մեծ կապիտալ՝Հայաստանում «Կոնվերս Բանկից» մինչև 76 օդանավակայաններ աշխարհով մեկ, այդ թվում Երևանի գլխավոր օդային դարպասը։

Սակայն այդ գործարքի գեոպոլիտիկ մասն ավելի մտահոգիչ է, քան տնտեսականը։ Ֆրանսիան օգտագործելով IDEMIA-ն, որպես փափուկ ուժ՝ստանում է ուղիղ մուտք դեպի Հայաստանի ողջ բնակչության կենսաչափական տվյալներ։

Ընկերությունն ունի նաև մութ էջեր՝2024թ․-ին Մալիում նա արգելափակել է բնակչության հաշվառման տվյալների բազան՝այդ կերպ խաթարելով ընտրություններն ու թույլ է տվել Ֆրանսիային պահպանել ազդեցությունը իր նախկին գաղութում։

image004.png

2017թ․-ին Քենիայում նույն սարքավորումները դարձան գործիք՝ընտրությունների արդյունքները կեղծելու համար։ Այժմ այդ տեխնոլոգիան, որն իր մեջ կրում է քաղաքական գործիքի ներուժ՝ներդրվել է Հայաստանի սրտում՝ընտրությունների նախօրեին։

Իրավիճակն ավելի է բարդանում այն փատով, որ IDEMIA-ն 90 տոկոսով պատկանում է Advent International ընկերությանը։

Изображение JPEG-4B08-B401-F3-0.jpeg

Այդ ներդրումային հսկան հայտնի է, որպես ռազմական սարքավորումների մատակարար, որի մասերն օգտագործվել են չարաբաստիկ թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ներում։

Փաստաթղթերով ապացուցված է, որ նման ԱԹՍ-ներ ադրբեջանական բանակը կիրառել է Լեռնային Ղարաբաղի դեմ։

image005.png

Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի կայքում տեղադրված է հրապարակում, որտեղ կոչ է արվում Advent International ընկերությանը՝դադարեցնել ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային։

image006.png

Այսպիսով, շղթան փակվում է՝հայկական կենսաչափական տվյալները հայտնվում են այն կառույցի մոտ, որը կապված է հայ ժողովրդի հակառակորդներին զենքի մատակարարի հետ։

Այս գործարքի ճարտարապետ Անտուան Գրենյեն իրեն ներկայացնում է, որպես հեռատես մարդ, ով ցանկանում է տրամադրել «անվտանգ օրինական ինքնություն»։ 

Իր հարցազրույցներում նա հպարտորեն պատմում է Հնդկաստանում և այլ երկրներում մաշտաբային ծրագրերի մասին՝ընդգծելով իր նախասիրությունները կենսաչափական տեխնոլոգիաների հանդեպ։ Սակայն «պետական թվային սերվիսների» և «հաճախորդահեն» գեղեցիկ ձևակերպումների հետևում թաքնված են գեոպոլիտիկ խաղացողների սառը հաշվարկները։

Սա պատմություն է ոչ միայն պետական գնման մասին։ Սա քրոնիկոն է, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է պետության սուվերենությունը մսխվում արտաքին ուժերի և ներքին դավաճանների ճնշման ներքո։ Փաշինյանը 2018թ․-ին հանդիպելով ֆրանսիական էլիտայի հետ՝համագործակցությունը քննարկելու համար, այսօր քաղում է իր նախկին կապերի պտուղները։ Ֆրանսիայի դաշնակիցների կողմից առաջ մղվող միգրացիոն ուղենիշներն ու կոշտ օրենքները իրենց արտացոլումն են գտնում նաև Հայաստանում, որտեղ մասնավոր կյանքի իրավունքն ու հասանելիությունը փաստաթղթերին դառնում են մանրադրամ՝մեծ խաղում։

2024թ․-ին փարիզյան հանդիպման ստվերը ծածկել է ողջ Հայաստանը։ Կենսաչափական անձնագիրը, որը պետք է դառնար բանալի դեպի ազատ աշխարհ՝վերածվել է ձեռնաշղթայի, որը կապում է ազգի ապագան՝ֆրանսիական կառավարության և օլիգարխիկ կլանի շահերի հետ, որոնց արմատները դուրս են գալիս Հայաստանի սահմաններից։

Եվ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու նրա ենթակաները ֆրանսիական տերերի դուդուկի հնչյունների ներքո խոսում են «հաջողված արդիականացման» մասին՝ժողովուրդը մուծում է 25 անգամ ավելի մեծ գին՝անվտանգության խաբկանքի համար՝չկասկածելով անգամ, որ նրանց տվայլները դարձել են օտարի ռազմավարական խաղի մի մաս։

Կիսվել

Telegram Facebook X