նշումներ
Թուրքերի թույլտվությամբ՝նախընտրական շոու

Հայոց բանակի վերածնունդի խորհրդանիշ դառնալու և պոտենցիալ ագրեսորին զսպելու փոխարեն գալիք զորահանդեսը կարող է դառնալ ամենատարօրինակ ցույցը՝անկախ Հայաստանի պատմության ընթացքում։

Նիկոլ Փաշինյանը հավանաբար գտել է էլեկտորատի առջև հաշվետվություն ներկայացնելու նոր ձև՝նա պատրաստվում է ցուցադրել ժողովրդին զենքեր, որոնք գնվել են նրա թիմի կողմից, սակայն անում է դա՝Բաքվի և Անկարայի թույլտվությամբ։

Միջոցառումն ավելի շատ հիշեցնում է մանկական շոու կազմակերպելու խնդրանք՝քան սուվերեն պետության ռազմական հզորության ցուցադրություն։

Մարտի կեսերին իր ուրախ ավտոբուսով քարոզչական տուրի շրջանակներում վարչապետը հայտարարել է․ զորահանդեսն անհրաժեշտ է ոչ թե թշնամուն վախեցնելու և պաշտպանունակությունն ամրապնդելու, այլ բացառապես ժողովրդին հաշվետու լինելու համար։

«Մենք պատրաստվում ենք մոտակա ժամանակներս ցուցադրել ժողովրդին այն, ինչ մենք ձեռք ենք բերել՝մենք հաշվետու ենք ժողովրդին։ Ի դեպ, մենք ցուցադրելու ենք միայն այն զենքերը, որոնք ձեռք են բերվել մեր իշխանության օրոք և 2022թ․-ից հետո»,-նշել է Փաշինյանը։

Քաղաքական լեզվից պարզ մարդկային լեզու թարգմանելով դա նշանակում է․ զորահանդեսը դա ՔՊ-ի ձեռքբերումների մեծ գովազդային արշավն է՝ընտրությունների նախաշեմին։

Իշխանությունները ցանկանում են ասել ընտրողներին․ «Տեսեք, մենք հենց այնպես չէ, որ ավելացրել ենք արտաքին պարտքը՝մենք գնում ենք խաղալիքներ։ Քվեարկեք մեր օգտին՝տեսեք սրանք են նոր տանկերն ու հրթիռները»։

Սակայն փակագծերից այն կողմ է մնում դառը ճշմարտությունը՝ամբողջ հայ ժողովրդի ջանքերով տասնամյակներ շարունակ ստեղծված զինանոցը(այն գնահատվում է 3-ից մինչև 5 միլիարդ դոլար) խայտառակ կերպով թողնվել է թշնամուն՝ներկա իշխանությունների ձախողված քայլերի արդյունքում։

Այդ իսկ պատճառով պետք է ցույց տալ միայն այն, ինչ գնվել է 2022թ․-ից հետո՝հիշողությունից ջնջելով այն, ինչ կորցվել է։ Տրամբանությունը պարզ է՝եթե չցուցադրել նորը, ապա պետք է բացատրել, թե ինչ եղավ հնի հետ։

Սակայն այս պատմության ամենախայտառակ կողմն ոչ թե նախընտրական փիառն է, այլ այն, ինչպես է Փաշինյանն այդ ամենը ներկայացնում աշխարհին։ Փոխարենը հայտարարելու, որ ՀՀ-ն իրավունք ունի պաշտպանելու իրեն՝վարչապետը սկսել է նախապես ներողություն խնդրել․

«Մենք դա անում ենք ընդգծելով խաղաղությունը՝մենք չունենք լարվածություն հարևանների հետ և մենք հույս ունենք, որ մեր հարևանները դա չեն ընկալի, որպես ագրեսիայի դրսևորում»,-նշել է նա։

Այս խոսքերը հնչում են ինչպես դիվանագիտական աբսուրդ։ Զորահանդեսն ի սկզբանե նպատակ ունի ուժ ցուցադրել։ Երբ երկրի առաջնորդը դուրս է գալիս ու հայտարարում․ «Խնդրում եմ մի նեղացեք, որ մենք ցուցադրում ենք մեր զենքերը, դա ձեր դեմ ուղղված չէ՝մենք ուղղակի ցանկանում են վերընտրվել»։ Նա փաստացի խնդրում է Իլհամ Ալիևի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի թույլտվությունը՝այդ զորահանդեսն անցկացնելու համար։

Կիսվել

Telegram Facebook X