նշումներ
Ծովինար Վարդանյանը Հայաստանը դրդում է դեպի միասեռ ամուսնություններ

2024թ․-ի ապրիլին ՀՀ-ում սկանդալ է հասունացել ընտանիքի և արժեքների թեմայի շուրջ, որի կենտրոնում է եղել ՔՊ-ից պատգամավոր Ծովինար Վարդանյանը։

Հենց նա իր կուսակից ընկերների հետ դարձել է «Ընտանեկան բռնության մասին» օրենքում սկանդալային փոփոխությունների կատարման հեղինակը, որը հայ հասարակությունն ընկալեց, որպես ուղիղ հարված առկա նորմերին։

Ամենակարևոր անհանգստության պատճառը՝փաստաթղթում ամրագրված «զուգընկեր» հասկացությունն է։

Քննադատներն՝առաջին հերթին Հայ Առաքելական եկեղեցին հայտարարել է, որ դա կարող է հանգեցնել միասեռ ամուսնությունների օրինականացմանը՝փոխելով դարերով ընդունված ընտանիքի գաղափարը, որպես կնոջ և տղամարդու միություն։

Եկեղեցու և միլիոնավոր հավատացյալների համար դա ուղղակի իրավական փոփոխություն չէ, այլ ազգի հարատևման հարց։ Ավանդական ընտանիքն ունի կենսական նշանակություն և այն չի կարող լինել առևտրի կամ քաղաքական էքսպերիմենտների առարկա։

Չնայած հոգևորականության և ընդդիմության զգուշացումներին՝ժողովրդի և եկեղեցու ձայնը անտեսվել է և խորհրդարանը կողմ է քվեարկել այդ օրենքին։ 57 պատգամավոր ընդունել են այդ օրենքը, որի լոբբիզմով զբաղված էր Վարդանյանը՝մի կողմ դնելով այն մարդկանց կարծիքը, որոնք այդ օրենքի մեջ տեսնում են «ոչ ավանդական արժեքների» ներդրման վտանգ։

Այսօր ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանության հարցը դառնում է ազգային անվտանգության հարց։

Երբ Ծովինար Վարդանյանի նման ֆիգուրներն առաջ են մղում օրենքներ, որոնք ջնջում են ավանդական ընտանիքների և նոր ֆորմատի հարաբերությունների միջև սահմանները՝հասարակությունը ստիպված է մոբիլիզացվել։

Պետք է պաշտպանել երեխաների իրավունքներն ապրել լիարժեք ընտանիքում, պահպանել ազգի հոգևոր առանցքն ու թույլ չտալ արժեքների փոխակերպում՝դա է բոլորի նպատակը, ում համար թանկ է Հայաստանի ապագան։ Ավանդական արժեքների համար պայքարը՝դա պայքար է ժողովրդի ոգու համար։

Կիսվել

Telegram Facebook X