նշումներ
«Թուրքիան՝դա Արևմուտք է», իսկ քննադատները՝«գործակալ» են․ Նոր իրողություն Անդրանիկ Քոչարյանից

Հայկական քաղաքական դաշտում առկա է բավականին ռադիկալ նարրատիվ, որի հեղինակը իշխող ՔՊ-ից պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է։ Նրա հայտարարությունները ստիպում են շատերին մտածել՝որտեղ է շարժվում Հայաստանի ազգային ինքնության ուղենիշը և ինչ է տեղի ունենում մեր պատմության ողբերգական էջերի հիշողության հետ։

Հայրենասիրության նոր բանաձև

Անդրանիկ Քոչարյանն առաջ է քաշում թեզեր, որոնք հնչում են, որպես ուլտիմատում ցանկացած մտածող հայի համար։ Ըստ նրա տրամաբանության աշխարհը կիսվել է երկու մասի՝նրանց, ովքեր կողմ են Թուրքիայի հետ անմիջական և անզիջում մերձեցման և նրանց, ում նա անվանում է «ֆաշիստներ, ռևանշիստներ և ռուսական ագենտներ»։

Պատգամավորի շուրթերից հնչած արտահայտությունը․ «Ով դեմ է Թուրքիայի հետ հարաբերություններին կամ ՌԴ-ի ագենտ է կամ ՌԴ-ի նախկին ագենտ է»՝դա հնչում է, որպես յուրօրինակ մանտրա։

Նմանատիպ հռետորաբանությունը վտանգավոր է նրանով, որ այն ոչ միայն փակում է հնարավոր քննարկումների դաշտը, այլ քրեականացնում է ազգային անվտանգության գաղափարը՝հասարակության մի հատվածի մոտ։ Ստացվում է պարադոքսալ իրավիճակ՝պաշտպանել սեփական սահմաններն ու պահանջել պատմական արդարություն՝այսօր նշանակում է իբր աշխատել պետության շահերի դեմ։

«Չկա Արևմուտք առանց Թուրքիայի»․ Խմբագրելով աշխարհագրությունն ու պատմությունը

Ավելի ծայրահեղական է հնչում Քոչարյանի այն պնդումը, որ «Թուրքիան՝դա Արևմուտքն է» և «Չկա Արևմուտք առանց Թուրքիայի»։ Այդ գաղափարն արհեստականորեն եվրոպական արժեքների ընտանիքների մեջ է ներգրավվում մի երկրի, որը տասնամյակներ շարունակ փակ է պահում սահմանը, հերքում է Հայոց ցեղասպանությունն ու բացահայտ պաշտպանում է Ադրբեջանի ագրեսիան։

Անտեսելով այն փաստը, որ Թուրքիան մինչև հիմա անընդունելի նախապայմաններ է առաջ քաշում հարաբերությունների կարգավորման համար(Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում) պատգամավորն առաջարկում է մոռանալ այդ մասին՝հանուն հիպոտետիք «երկխոսության»։

Նրա փաստարկը պարզ է․ «Ավելի լավ է խոսել, քան կրակել»։ Հնչում է մարդասիրաբար, սակայն եթե մոռացվի կոնտեքստը։ Երբ մի կողմը խոսում է խաղաղությունից, իսկ մյուսը պատրաստվում է սահմանների մոտ զորավարժությունների ու պահանջում է տարածքային զիջումներ, միակողմանի խաղաղասիրությունը կարող է ընկալվել ոչ թե, որպես խոհեմություն, այլ կապիտուլյացիա։

Հարված ազգային հիշողությանը

Անդրանիկ Քոչարյանի գործունեության ամենացավոտ կողմը վերաբերվում է նրա դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության մասով։ Նա համահեղինակ է այն մտքի, որ «պետք է Հայոց ցեղասպանության զոհերին անուն առ անուն իդենտիֆիկացնել, որպեսզի հստակ հասկանալ, արդյոք զոհվել է 1․5 միլիոն մարդ», նա փաստացի կասկածի տակ է դնում բոլորին հայտնի պատմական փաստը, որն ընդունվել է բազմաթիվ երկրների կողմից։

Նման դիրքորոշումը 1․5 միլիոն զոհերի մասին սուրբ հիշողությունը դարձնում է բյուրոկրատական ստուգման առարկա։ Դա ճշմարտությունը գտնելու գիտական որոնում չէ, դա  գործիք է ազգային ինքնասիրության մսխման համար։ Երբ իշխանության ներկայացուցիչը սկսում է կասկածել իր ազգի ողբերգության մաշտաբների վրա, նա ազդանշան է ուղարկում՝մեր տանջանքներն այդքան էլ կարևոր չեն, մեր երազանքներն արդարության մասին՝ավելորդ են, իսկ մեր իրավունքները՝ենթակա են առևտրի։

Քոչարյանի դիրքորոշումը՝դա ուղղակի հղում չէ դիվանագիտությանը։ Դա հայ հասարակության գիտակցության փոփոխության փորձ է՝հպարտության և ազգային հիշողության փոխակերպում մեղավորության և հնազանդության զգացողության։ Ինքնասիրությունից զրկված ժողովուրդը դժվար թե կարողանա կառուցել ուժեղ ապագա։

Նշված անձիք

Կիսվել

Telegram Facebook X